
Մեր մասին

ԳՕՊ առցանց դպրոց. Երազանք, որ դարձավ իրականություն
ԳՕՊ առցանց դպրոցի հիմքում մեկ ընդհանուր տեսլական է՝ «Ամենուր տալ երեխաներին հնարավորություն կրթվելու, աճելու և միավորվելու՝ կրթության միջոցով»:
Դպրոցը հիմնադրել են Աննան, ով ունի երեխաների հետ կրթական ոլորտում աշխատելու ավելի քան հինգ տարվա փորձ և Կարինան, ով, երկար ժամանակ ապրելով Կանադայում, երազել է միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթությունը հասանելի դարձնել հայ ուսանողների համար: Դպրոցը հիմնադրվել է հետևյալ առաքելությամբ՝ կրթությունը դարձնել հետաքրքիր և բովանդակալից ճանապարհորդություն հայ երեխաների համար՝ կապելով նրանց աշխարհի հետ:
Կարինան պատկերացնում է ապագա, որտեղ Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխա կսիրահարվի կրթությանը՝ այն համարելով հնարավորություն, ոչ թե պարտավորություն: Աննան, երեխաների հետ ամեն օր սերտորեն աշխատելով, ականատես է եղել գրավիչ և բարձրակարգ կրթության ուժին:
ԳՕՊ առցանց դպրոցն ավելին է, քան պարզապես դպրոցը. այն համայնք է, որտեղ երեխաները բացահայտում են, արարում և աճում: Նորարարական կրթության, լեզվի ուսուցման և ստեղծագործական մոտեցման միջոցով մենք պատրաստում ենք ուսանողներ, որոնք կդառնան «երկրագնդի բնակիչ»` միևնույն ժամանակ ամուր թելերով կապված մնալով հայկական արմատներին:
Միացեք մեր ճանապարհորդությանը, որտեղ կրթությունը ոչ միայն չունի սահմաններ, այլ նաև կամուրջ է դեպի պայծառ ապագա:
Մեր առաքելությունը
Առցանց ԳՈՊ-ում մենք hավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա, որն այսօր կարդում է, վաղը՝ կղեկավարի: Մեր առաքելությունն է ապահովել միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան արդի ,գրավիչ, հետաքրքիր և ստեղծարար կրթական գործընթաց՝ միավորելով հայությանը իրենց մշակույթի, լեզվի և պատմության հետ:
Կարինան, ոգեշնչված լինելով իր Կանադայում ապրող երեխաների` հայկական արմատներին կապված լինելու հանգամանքով , երազում է միավորել ամբողջ աշխարհի հայ մանուկներին:
Մեր ծրագրերի միջոցով մենք ձգտում ենք ստեղծել հայկական ամուր համայնք՝ սովորելով և աճելով միասին:
Կրթությունը դասասենյակի սահմաններից դուրս. մեր ամառային ճամբարները երեխաների համար հնարավորություն են ընձեռնում սովորելու լեզուներ, փնտրելու արկածներ և ինքնազարգանալու: Ինչպես ասում են՝ «Լեզու սովորել՝ նշանակում է ևս մեկ պատուհան ունենալ դեպի աշխարհ»:

Մեր տեսլականը
Ոգեշնչի՛ր երիտասարդներին այսօր և կերտի՛ր վաղվա պայծառ օրը:
ՀՏՀ
Ի՞նչ է պետք փորձնական պարապմունքին պատրաստվելու համար:

Դասի համար Ձեզ անհրաժեշտ է համակարգիչ, կայուն ինտերնետ հասանելիություն և անաղմուկ միջավայր:
Դուք պետք է պարզապես թարմացնեք Ձեր Zoom հավելվածը: Կից կարող եք տեսնել անհրաժեշտ հղումները.M
Apple սարքների (iPhone, iPad, Mac) դեպքում թարմացրե՛ք Zoom-ը App Store-ում:
Android սարքերի դեպքում՝ թարմացրե՛ք Zoom-ը Google Play-ում:
Մեր մասնագետը կապ կհաստատի ձեզ հետ կես ժամ առաջ և կուղարկի ձեզ հիշեցում ու քայլերի հաջորդականություն:
Արդյո՞ք կարևոր է երեխայի տարիքը:
ԳՕՓ օնլայն դպրոցի առցանց դասընթացների խմբերը բաժանված են ըստ տարիքի, իսկ ուսուցիչներն անցնում են հատուկ վերապատրաստում՝ յուրաքանչյուր տարիքային խմբի հետ աշխատելու համար:
Ի՞նչ է օնլայն դասընթացը:
Մենք օգտագործում ենք միջազգային ճանաչում ունեցող IXL հարթակը և փորձառու մասնագետների ինտերակտիվ դասընթացները: Մեր ծրագիրն արդյունավետ է, անհատականացված և գրավիչ: IXL ուսումնական ծրագրերը միլիոնավոր ուսանողների են կրթում ամբողջ աշխարհում:
Ի՞նչն է յուրահատուկ դարձնում Ձեր դպրոցը:
Մենք կենտրոնանում ենք ոչ միայն լեզու սովորեցնելու վրա, այլև ստեղծում ենք մշակութային կամուրջներ: Մեր ուսանողները ոչ միայն լեզուներ են սովորում, այլ նաև կապվում հայկական ժառանգության հետ, հնարավորություն ունենում հանդիպել միմյանց Հայաստանում՝ ամառային ճամբարների և հատուկ ծրագրերի ընթացքում:
Ո՞վ կարող է մասնակցել:
Մեր ծրագրերը հասանելի են թ՛ե փոքրերի, թե՛ մեծերի համար ամբողջ աշխարհում՝ ներառյալ արտասահմանում բնակվող հայերը և օտարերկրացինեը, որոնք ցանկանում են նոր լեզուներ սովորել:
Ինչպե՞ս է IXL-ի խաղային մեթոդոլոգիան օգնում լեզվի ուսուցմանը:
Հատկապես երեխաների համար IXL-ը ստեղծել է խաղային միջավայր` վիդեոխաղերի ոճով, որտեղ ամեն բան անգլերեն է: Երեխան կատարում է ինտերակտիվ հանձնարարություններ և մրցում այլ մասնակիցների հետ:
Դուք տալի՞ս եք ավարտական հավաստագրեր:
Այո, դասընթացը բարեհաջող ավարտելուց հետո ուսանողները ստանում են հավաստագրեր և մրցանակներ:
Ո՞րն է հայաստանյայն ամառային ճամբարների նպատակը:
Մեր ամառային ծրագրերը համախմբում են ամբողջ աշխարհի մեր ուսանողներին՝ բացահայտելու Հայաստանն ու հայկական մշակույթը: Ճամբարի շրջանակում դուք կարող եք սովորել լեզուներ և ստեղծել երկարատև հարաբերություններ՝ ժամանցային և կրթական ծրագրերի միջոցով:
Ինչպե՞ս ծանոթանալ նոր դասընթացների և միջոցառումների մասին նորություններին:
Հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում, բաժանորդագրվե՛ք մեր առցանց շաբաթաթերթին, որպեսզի ստանաք նորություններ դասընթացների, միջոցառումների և ամառային ճամբարների մասին:
Կարո՞ղ եմ զեղչ ստանալ:
Զեղչ, քեշբեք, բոնուսային պարապմունքներ և ավելին՝ իմացե՛ք այս ամենի մասին՝ հետևելով մեր սոցիալական ցանցերին: Հետևե՛ք մեզ և բաց մի՛ թողեք խնայելու Ձեր հնարավորությունը:
Մենք նաև առաջարկում ենք ռեֆերալ ծրագիր: Կիսվե՛ք մեր մասին Ձեր ընկերների հետ և ստացե՛ք բոնուս յուրաքանչյուր անձի համար, ով կգրանցվի Ձեզ տրամադրված անձնական կոդով, և օգտագործե՛ք դրանք դասընթացներին մասնակցելու համար:
